Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը: Հայտնի է, որ հենց այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը: Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ:
Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում:
Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն: