2018թ. օգոստոսի 31-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Հավատարմագրերի հանձնմանը հաջորդող զրույցում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և դրա նախօրեին կայանալիք նախագահ Մակրոնի պետական այցին։ Զրուցակիցներն ուրվագծեցին հայ-Ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք երկկողմ համատեղ քայլերը։
ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի նախագահը մտքեր փոխանակեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: